Վարակաբանություն
Մաշկի և լորձաթաղանթի հերպես
Ընդհանուր տեղեկություններ։ Հերպեսն այն է, ինչ ժողովուրդն անվանում է «մրսածություն»` կամ «ներս գցած ջերմություն»: Համաճարակաբանական հետազոտությունների համաձայն` հերպեսի տարածվածությունը շատ մեծ է:
40 տարեկանին մոտ մարդկանց 90%-ից ավելին ուենում է այդ վարակի հակամարմիններ, կնշանակի, որ մարդն առնվազն մեկ անգամ գործ ունեցել է հերպեսի հետ: Հիվանդության ընթացքի ծանրությունը կախված է մարդու իմունիտետից: Հասարակ հերպեսի մանրէն կարող է ախտահարել մաշկը, լորձաթաղանթը, նյարդային համակարգը, ինչպես նաև` ներքին օրգանները:
Առաջացման պատճառները
Վարակի աղբյուրը հերպեսի թարմ ցանով հիվանդներն են ու վարակակիրները: Դրա համար բավարար է վարակի մասնիկների հայտնվելը մաշկին կամ էլ լորձաթաղանթին, այն փոխանցվում է նաև վարակված իրերից` սպասքից, անկողնային սպիտակեղենից, խաղալիքներից, սրբիչից:
Իսկ սեռական օրգանների հերպեսը փոխանցվում է սեռական ճանապարհով: Մարդկանց մեծ մասը սեռական օրգանների հերպեսով վարակվում է սեռական կյանքի ընթացքում:
Հատուկ ուշադրության է արժանի բնածին հերպեսը, որը պայմանավորված է պտղի ներարգանդային վարակով. սա տեղի է ունենում հղիության ժամանակ մոր արյան մեջ հերպեսի հայտնվելու հետևանքով:
Հերպեսի ախտանշանները
Հերպեսն ունի գաղտնի շրջան, որը տատանվում է 1-26 օրվա մեջ:
Հասարակ հերպեսի ժամանակ հաճախ ախտահարվում է դեմքի մաշկը` շուրթերի անկյուններում, ռունգերի մոտ, բերանի խոռոչում: Հազվադեպ է պատահում , որ հերպեսի ցանը հայտնվի ճակատին, այտերին, ականջներում, գոտկատեղին, սեռական օրգանների շրջանում, մատների վրա:
Մինչ հերպեսի հայտնվելը կարող է առաջանալ մաշկի կամ լորձաթաղանթի այտուց, քոր, այրոցի զգացում կամ նյարդային գրգռվածություն խնդրահարույց տեղում: Ապա ախտահարված տեղում առաջանում են թափանցիկ հեղուկով բշտիկների գաղութներ, որոնք հիմքում բորբոքված են: Մի քանի օրից այդ հեղուկը պղտորվում է, բշտերը պատռվում են, ու դրանց տեղում կեղևակալած խոցեր են առաջանում: Բացի տեղային արտահայտությունից, հերպեսն ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, տկարությամբ, երբեմն էլ` բարձր ջերմությամբ: Այս էպիզոդը տևում է 12 շաբաթ: Սակայն սրանով այն չի վերջանում: Հերպեսի վարակի առանձնահատկությունն այն է, որ կարող է ներթափանցել նյարդաթելեր ու այնտեղ գոյատևել երկար ժամանակ, քնած վիճակում: Դրանով է բացատրվում նահանջող ու ժամանակ առ ժամանակ հայտնվող հերպեսը: Ու որպես կանոն, հերպեսի հայտնվելը ոչ թե նոր վարակի, այլ քնածի արթնանալու հետևանք է :
Ախտորոշումը
Հիմնականում բժիշկը կարող է ախտորոշում անել առանց լրացուցիչ հետազոտության` հիմնվելով ցանի տեսքի վրա:
Ավելի բարդ դեպքերում կարող է պահանջվել բշտերի վարակաբանական հետազոտություն կամ էլ արյան անալիզ:
Բուժումը
Ի՞նչ կարող եք անել ինքներդ
Գործնականում, յուրաքանչյուր մարդ առնվազն մեկ անգամ հերպես ունեցել է: Ու հասկանալի է, որ այդ մեկ անգամի կամ էլ այդ «անլուրջ» ցանի համար դժվար թե բժշկին դիմի, առավել ևս, որ ինչպես ժողովուրդն է ասում, դա ընդամենը մրսածության հետևանք է: Ու դիմանում է 1-2 շաբաթ, քանի որ, ուշ թե շուտ դրանք անհետանում են: Այս դիրքորոշումը մասնագետները ճիշտ չեն համարում: Նրանք գտնում են, որ առաջին անգամ գրագետ բուժվելու դեպքում այն երբեք չի կրկնվի:
Կանխարգելումը
Որպես կանխարգելման միջոց` առաջարկվում է խուսափել վարակակիրների հետ սերտ շփումից ու, սեռական հերպեսից պաշտպանվելու նպատակով, օգտվել պահպանակներից:
Հաճախ հերպես է առաջանում տարվա ցուրտ եղանակին, երբ օրգանիզմի պաշտպանական ուժերն այնքան էլ ուժեղ չեն: Երբեմն հերպեսն այլ վարակիչ հիվանդությունների հետ միաժամանակ է հայտնվում (գրիպ, պնևմոնիա): Որպես ինքնուրույն հիվանդություն տարբերում են պարզ հերպես և գոտևորող հերպես կամ էլ որքին:
Ժողովրդական միջոցներ
0,5 բաժակ յոգուրտին խառնել 1 թեյի գդալ լուծվող սուրճ: Ավելացնել 2 պճեղ մանրացրած սխտորի , 1 ճաշի գդալ մեղր ու եգիպտացորենի ալյուր: Բոլորը խառնել ու քսել ախտահարված մասերին: Երբ խառնուրդը չորանա ու ընկնի, կրկնել նույնը: Սա թերևս այնքան էլ էսթետիկ միջոց չէ, սակայն լավ արդյունք է տալիս:
Հարկավոր է վիտամինային թեյեր խմել կամ էլ հալվեի հյութ` 1 թեյի գդալ, 2-3 անգամ, ուտելուց առաջ: Բացի այդ, հալվեի հյութ քսել ախտահարված տեղին:
5 գ եղեսպակի վրա (շալֆեյ) եռացրած ջուր լցնել, թրմել 20 րոպե, սառեցնել ու քամել: Ստացված թուրմով ողողել բերանը:
Ախտահարված տեղին քսել 100 գ մեղրից, 1 ճ/գդալ մոխրից ու 3 պճեղ սխտորից պատրաստված քսուք:
Դառը նուշի յուղ քսել (վաճառվում է դեղատներում):
Դաղձի թուրմով մաքրել ախտահարված մասը, 1ճ/գդալ չոր հումքի վրա մեկ բաժակ ջուր լցնել ու 15 րոպե եռացնել գոլորշու վրա, քամել ու օգտագործել:
lili
03.01.2013
Կարդացեք նաև
Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...
Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն